23093 դիտում
10:23 06-08-2023
Քեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ժորա Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար-ցայտաղբյուրը. ներկա էին նաև հերոսածին մայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 6-ին, Երևանում՝ Դրոյի 28 շենքի բակում էին հավաքվել Արցախյան առաջին, Ապրիլյան քառօրյա և Արցախյան 44-օրա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, ընկերներ՝ այդ թվում զինակից, Արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած հերոսներ, հյուրեր ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից, ովքեր մասնակցում էին Արցախյան 44-օրյա ապտերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ժորա Մարտիրոսյանի հիշատակը հավերժացնող հուշաքար-ցայտաղբյուրի բացման արարողությանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվոպահակայիններ:
Հուշաքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեց հերոսի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որից հետո այն օծվեց հոգևոր հովիվի ձեռամբ, որից հետո հերոսի մասին խոսեցին նրա ուսուցչուհին, ինչպես նաև հերոսածին մայրերը:
Ներկաները նաև ծաղիկներ խոնարհեցին, ապա մեկնեցին Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսի շիրիմին:
Ժորա Ալիկի Մարտիրոսյան
Ծնվել է 10.06.2001թ
Ժորան դեռ 13 տարեկանից իր ընտանիքի հետ մշտական բնակություն էր հաստատել ՌԴ-ում։
Ծառայության անցնելու համար պնդեց, որ պետք է անպայման ծառայի Հայոց բանակում ու իր պարտքը կատարի, չնայած ամեն կերպ ընտանիքի անդամները փորձեցին ետ պահել այդ մտքից, բայց չհաջողվեց։
Ժորան 2019 թվականի հուլիսի 11-ին զորակոչվեց բանակ, ծառայության անցավ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ ստանալով տանկի մեխանիկ-վարորդի զինվորական մասնագիտություն, որից հետո հետագա ծառայությունը շարունակել է Սանասարում՝ «Կուբաթլու»-ում, ՀՀ ՊՆ զորամասում և 1-ին տանկային վաշտում, որպես մեխանիկ-վարորդ։
Ժ. Մարտիրոսյանը ծառայության ընթացքում աչքի է ընկել խելացի, բանիմաց, բարեխիղճ, նախաձեռնողական բնավորությամբ, զինվորական կարգապահությամբ և արագ կողմնորոշվելու ընդունակությամբ։
Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի մարտիկ», «Քաջարի մարտիկ»,«ՀՀ ԶՈւ լավագույն զինվոր» կրծքանշաններով և պատվոգրերով։
Ստորաբաժանման լավագույններից էր նաև Ժորան, ով մեկնեց ՌԴ-ում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին, մասնակցեց և փայլուն կատարելով իր դեմ դրված առաջադրանքները՝ վերադարձավ հայրենիք։
Վերադարձին արդեն սկսվել էր չարաբաստիկ 44-օրյա պատերազմը, Ժորան արդեն ուներ կորցրած ընկերներ ու չէր համբերում՝ երբ պետք է հասնի իր մարտական ընկերներին։
Ժորան 22 օր ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին։ Թեժ մղվող մարտական գործողությունների ժամանակ իր հմտությունների շնորհիվ կարողացել է հակառակորդին պատճառել կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ՝ անկոտրուն կամքով ու ոգով մշտապես քաջալերելով զինակից ընկերներին։ Հակառակորդի կողմից իր զրահատեխնիկան խոցելուց հետո, միացել է հրաձգային ստորաբաժանումներին և այս անգամ կատարել հրաձիգի առջև դրված մարտական խնդիրները։
Ժ. Մարտիրոսյանը եղել է Ջրականում, Ֆիզուլիում, Սանասարում, Կարմիր շուկայում և Ներքին Խնձորեսկում։
Ժորան, ընկերներին չթողնելով, առանց հերթափոխ կատարելու ընտրեց այս ճանապարհը, որն էլ դարձավ ճակատագրական։
Ժորա Մարտիրոսյանը անմահացել է 22.10.2020- ին Ներքին Խնձորեսկ բնակավայրի մատույցներում հրետանու արկի պայթունից։
Ժորան հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալներով։
Մայրիկը հիշում է.
-Ժորայիս խոսքերը բոլորն են արժեքավոր, բայց կառանձնացնեմ մեկը ու միշտ կմնա իմ սրտում դաջված․ «Մամ ջան, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես ու «դուխդ» չգցես, լսու՞մ ես, մամ․․․»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 369+
369+