211652_close_icon
views-count19062 դիտում article-date 10:15 29-07-2023

Արտառոց դեպք Երևանում գործող աջակցման կենտրոններից մեկում, որտեղ տեղի է ունեցել անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից կազմված փաստաթղթեր են ստացվել, որոնք վերաբերում են սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելուն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 27-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանում գործող աջակցման կենտրոններից մեկի անչափահաս սանը և հայտնել, որ այս տարվա հուլիսի 25-ին նշված կենտրոնի սաներից մեկը կենտրոնի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր անչափահաս եղբոր նկատմամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը, ով 16 տարեկան է, ձերբակալվել է: 

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չենք հայտնում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր