211652_close_icon
views-count25651 դիտում article-date 21:27 28-07-2023

Արտակարգ իրավիճակ Գյումրիում. ՊԾ գումարտակի հրամանատարի հանձնարարականով փողոցներից մեկում երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Օզանյան փողոցում հսկայական բարդին քամու հետևանքով կոտրվել, տապալվել ու փակել է ճանապարհը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից, Գյումրու քաղաքապետարանից:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Կ. Կուրեղյանի հանձնարարականով՝ ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, երթևեկությունը ժամանակավորապես նշված վայրում դադարեցվել է, մինչև որ հրշեջ փրկարարները, նաև պարեկներն ու Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները, էլեկտրական սղոցներով մասնատել են ծառն ու հեռացրել անվտանգ վայր: 

Ծառի տապալման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր