Արտակարգ դեպք՝ Նոր Գեղի բնակավայրում․ ընթացող «Tesla»-ում հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից․ ժամանել են Աբովյանի և Նաիրիի հրշեջները․ՊԾ գումարտակի հրամանատարի կարգադրությամբ երթևեկությունը դադարեցվել Է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին, Նոր Գեղի բնակավայրի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել ընթացող «Tesla» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ կժամանեին ՀՀ Ներիքն գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի և Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիոսյանի, գումարտակի ծառայութան ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Քեֆոյանն ու Արմեն Արամյանը։
Ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից գումարտակի հրամանատար Ա․ Մարտիրոսյանի կարգադրությամբ երթևեկությունը երկկողմանի ժամանակավորապես դադարեցվել է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Հրշեջները մի քանի անգամ մարել են կրակը, սակայն րոպեներ անց նորից ավտոմեքենան բռնկվել է, իսկ կրակն ու ծուխն էլ տեսանելի է մի քանի 100 մետրից։
Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։