211652_close_icon

Խոշոր հրդեհ՝ Գյումրիում. ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ. ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի հանձնարարականով՝ պարեկներն անցել են ուժեղացված ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2716 դիտում article-date 18:00 25-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցի 5-րդ և 7-րդ տների տանիքներում կրակ և ծուխ է նկատվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Շիրակի մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումներից 5 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում Լ. Մարտիրոսյանի հանձնարարականով պարեկներն անցել են ուժեղացված ծառայության։

Օպերատիվորեն ժամանել է նաև Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և բժիշկները տեղում հերթապահություն են իրականացրել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գյումրու ոստիկանության բաժիններից մեկում պարզվում է, ինչպես նաև՝ բնակարանի սեփականատերերի ինքնությունը։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր