211652_close_icon
views-count1177 դիտում article-date 22:54 26-07-2023

Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի պայմաններում, երբ բանակցային օրակարգն արդեն կանխորոշված է ու սահմանված. Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չեն կարող ընթանալ այնպիսի պայմաններում, երբ բանակցային օրակարգն արդեն կանխորոշված է ու սահմանված՝ կողմերից մեկի ցանկությունների հիման վրա, ավելին՝ դա էլ փաստացի հաստատված է Հայաստանի իշխանությունների կողմից: Եվ սա այն դեպքում, որ ոչ մի խոսք չի գնում բանակցությունների համար միջազգային մեխանիզմ ապահովելու կարևորության և անհրաժեշտության մասին: Մինչդեռ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները պետք է ընթանան երրորդ կողմի մասնակցությամբ: Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Եվ հենց մենք պետք է ստիպենք նրանց փոխել իրենց մոտեցումն այս հարցում: Բանակցությունների գնալուց առաջ պետք է ունենալ հստակ արտահայտված դիրքորոշում, օրակարգ, պատրաստված բանակցող թիմ, որ մյուս կողմը հասկանա, որ դու բանակցությունների կողմերից մեկն ես»,- գրել է Վարդանյանը։

Նմանատիպ նյութեր