211652_close_icon

Վարչապետը հույս ունի, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն Ստեփանակերտ-Բաքու և Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում

views-count1090 դիտում article-date 12:31 30-03-2023
Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման աշխատանքի և հույս ունենք, որ Ստեփանակարետ-Բաքու ձաչափում նման տրամադրվածություն կլինի թե Բաքվի, թե Ստեփանակերտի կողմից։

Հասկանալի է, իհարկե, որ այս համատեքստում միջազգային պատշաճ մեխնիզմների և երաշխիքների գործարկումը չափազանց կարևոր է»,- եզրափակեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր