211652_close_icon
views-count5825 դիտում article-date 21:29 26-07-2023

Նաև Սերժ Սարգսյանի նամակի ազդեցությամբ է՝ Արցախին օգնություն հասցնելու ռուսների որոշումը․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

«Կարիք չկա մեկնաբանել դավաճանության մեջ կասկածվող անձի արտահայտությունները Սերժ Սարգսյանի մասին։ Մի բան կասեմ, ռուսների ջանքերը հումանիտար բեռն Արցախ հասցնելու հարցում, նաև երրորդ նախագահի նամակի ազդեցությամբ էին։

Իսկ Նիկոլը, ճիշտ հակառակը, հոկտեմբերի 6-ից օգնել է Ալիևին փակել Լաչինի միջանցքը և ժողովրդին հասցնելու սովամահության։ Նիկոլը խաղում է աշխարհաքաղաքակա խաղը, որի նպատակն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ռուսներն էլ հեռանան։ Ուղիղ կապ կա ռուսների ներկայության և Արցախի հայկական մնալու հետ։ Եթե տեսնում ենք, թե ովքեր բերեցին Փաշինյանին իշխանության և ինչ նպատակով, փազլը հավաքվում է։ Ռուսները բերողների մեջ չէին, ինչ որ պահից, ցավոք, աջակցեցին Նիկոլի մնալուն»,-նշել է Զաքարյանը։

Հանրապետական գործչի կարծիքով, Փաշինյանի երեկվա ասուլիսի գլխավոր մեսիջն էր՝ Արցախը և արցախցիները մեր թշնամին են, Հայաստան պետություն չպիտի լինի։ Զաքարյանի դիտարկմամբ իրավիճակը դեռ կարելի է փոխել՝ փոխելով բանակցողին ու մի քանի ամսով դադարեցնելով բանակցությունները, այդ դեպքում, ըստ նրա, պատերազմ չի լինի՝ հակառակ Փաշինյանի պնդումներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր