Աուդիտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի որոշումը ուշացած է. ցուցարարների արձագանքը` Սերժ Սարգսյանի որոշմանը
Բաղրամյան պողոտայում ցուցարարները արձագանքեցին աուդիտ անցկացնելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նրանք նշեցին, որ դա ուշացած քայլ է եւ իրենց պահանջը` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ չեղարկումն է:
Ինչպես նաեւ նշում էին, որ պայքարում են, ոչ միայն էկլեկտրաէներգայի թանկացման դեմ, այլ ընթդհանուր թանկացումների, քանի որ դա բերելու է շղթայական թանկացումների:
Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։