211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:24 24-07-2023

Մերգելյանի այգին կստանա շատ գեղեցիկ տեսք. Ավինյան

Մերգելյանի այգու երկու նախագիծ ունեինք, և «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության արդյունքով հաղթել է երկրորդ տարբերակը, բայց հաշվի առնելով քաղաքացիների մեկնաբանությունները՝ այգու մի փոքր այլ տարբերակ ենք ունենալու: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստին ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այգու բարեկարգման աշխատանքներին:

«Սրճարանի ծավալները մոտ 50 տոկոսով կրճատվում են և հնարավորինս ավելացնում ենք կանաչապատ հատվածները, ինչպես պահանջել են երևանցիները։ Դրանք նորմալ, բնական պահանջներ էին, որոնք մենք հանձն ենք առնում իրականացնել։

Աշխատանքները պետք է մաքսիմալ արագ անել։ Այո՛, 30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա շատ գեղեցիկ այգու տեսք»,- ասաց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր