42246 դիտում
22:29 25-10-2024
Շնորհիվ Տիգրան Ավինյանի, Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի՝ Մերգելյանի այգին նորովի և բարեկարգ հանձնվեց երևանցիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այն, որ վերջին տարիներին Երևանում հսկայական աշխատանքներ են կատարվել կանաչ գոտիների, զբոսայգիների ու խաղահրապարակների ստեղծման ուղղությամբ, անզեն աչքով դա տեսնում է երևանցին։ Գրեթե բոլոր վարչական շրջաններում ավելանում են նման վայրերը, ինչպես նաև հեռացվում են անշուք ու անճաշակ, ապօրինի կառուցված ավտոտնակները, առևտրի կրպակները և այդ ամենն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմի, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ։
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում դեռ սովետական տարիներից հայտնի Մերգելյան պուրակը նոր տեսքով ու նոր շնչով ներկայացվեց երևանցիներին։
Երկար ու ձիգ ամիսների ընթացքում Մերգելյանի պուրակը մաքրվեց ավելորդ կրպակներից, հեռացվեցին դարն ապրած ծառերը, հեռացվեց անգամ մի քանի տոննա շինարարական աղբ, ինչպես նաև հողային մի քանի տոննա զանգված, որն անփույթ քաղաքացիները վերածել էին սանհանգույցի։
Այդ ընթացքում հիմնանորոգման աշխատանքներին հետևում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանը, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Նույնիսկ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին էին Ա. Ազատյան ու Ա. Բեգոյանը այցելում շինհրապարակի վերածված Մերգելյանի այգին, որտեղից նաև հեռացվեցին բազմաթիվ՝ դարն ապրած ծառեր. դրանք նաև վտանգ էին ներկայացնում քաղաքացիների համար, քանի որ ամեն պահի հնարավոր է տապալվեին ու եղել էին մի քանի դեպքեր։
Ամիսների ընթացքում ի վերջո երևանցիների սիրելի Մերգելյանի պուրակը այսօր հիմնանորոգված հանձնվեց նրանց, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը, ինչպես նաև «Դվին» հյուրանոցային համալիրի մոտից Մերգելյանի այգի տեղափոխված՝ Երևանի խորհրդանիշներից «Լեռնեցիների պարը» հայտնի հուշարձանը, որն այսուհետ զարդարելու է լեգենդար գիտնականի անունն ստացած այգին։
Ելույթով հանդես եկավ Տ. Ավինյանը, որից հետո տեղի ունեցավ ծառատունկ, իսկ այդ ընթացքում երեխաները խաղում էին այգում տեղադրված խաղահրապարակում։
Տ. Ավինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց այս լավ գաղափարն իրականացնողներին, աջակիցներին, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Ա. Ազատյանին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեր շնորհակալությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանին, Արաբկիրի նախկին թաղապետ Ա. Ազատյանին, քաղաքապետարանի կանաչապատման պատասխանատու Ա. Բեգոյանին, «Լեռնեցիների պարը» հուշարձանի հեղինակներին, նաև այն շինարարներին ու այգին բարեկարգող մարդկանց, ովքեր մեզ պարգևեցին բարեկարգ զբոսայգի։ Եթե ԽՍՀՄ փլուզումից հետո այգին դարձել էր հակասանիտարական գոտի, ապա շնորհիվ քաղաքապետի, նախկին թաղապետի, Երևանի կանաչապատման պետի՝ ամեն ինչ հիմա դարձել է անցյալ, քանի որ հիմա մեր սիրելի Մերգելյանի այգին կդառնա Երևանի ամենագողտրիկ վայրերից մեկը»։
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ վերջին տարիներին Երևանում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել բակային տարածքներում, խաղահրապարակների ստեղծման, կանաչ պուրակների պահպանման ուղղությամբ։ Անգամ այնպիսի բակերում են երեխաների համար ստեղծվել խաղահրապարակներ, որ նման ճոխություն բնակիչներն ունեցել են սովետական տարիներին։ Սովետական տարիներին նաև Երևանում հայտնի էր դեռ այն ժամանակ «26 կոմիսարներ»-ի շրջանում գտնվող «Մերգելյանի այգին», որտեղ իրենց առօրյան էին անցկացնում ոչ միայն տեղաբնակները, այլև Երևանի տարբեր շրջաններից ժամանած քաղաքացիները։ ԽՍՀՄ փլուզումից հետո, գրեթե 30 տարուց ավելի, այգին վերածվել էր անհասկանալի մի հատվածի։ Միայն այգին բարեկարգվել էր Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանի շնորհիվ, բայց միևնույնն է, այգին այնքան էլ նույն նպատակին չէր ծառայում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի ուղեկցությամբ կեսգիշերին շրջայց էր կատարել Արաբկիրում և տեսնելով, թե ինչ անտանելի վիճակ է տիրում «Մերգելյանի» այգում հանձնարարել էր Ա․ Ազատյանին, որպեսզի կարճ ժամանակում այգին վերակենդանացնելու ծրագիր մշակեն ու գրեթե ամեն շաբաթ Ա․ Ազատյանը Տ․ Ավինյանին տեղեկացրել էր կատարված աշխատանքների մասին։
Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ էլ Երևանի քաղաքապետարանի, Արաբկիրի թաղապետարանի, ապա նրանց միացած Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բեգոյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ աշխատանքներ էին իրականացրել, հանդիպումներ էին ունեցել այգու հարևանությամբ բնակվող բնակիչների հետ և խոստացել, որ երբեմնի «Մերգելյանի այգին» վերածնվելու է, նոր շունչ են տալու, մինչ այդ, սակայն, պետք էր այգուց հեռացնել իրենց «դարն ապրած» «մահաբեր» մի քանի ծառեր։
Ծառերի հեռացման աշխատանքներից հետո, որոշ ժամանակ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանի գլխավորությամբ արդեն որոշվել էր, թե ինչպիսի տեսք է ունենալու այգին, իսկ այդ ընթացքում քաղաքացիների մոտ մտավախություն էր առաջացել, որ հերթական «քարե օբյեկտն» էին փորձելու կառուցել այգու տարածքում։
Փետրվարի 27-ին Տ․ Ավինյանը այցելել էր «Մերգելյանի այգի», որտեղ արդեն կառուցապատողի կողմից սկսվել էին բարեկարգման աշխատանքները։ Քաղաքապետին ուղեկցում էին Ա․ Ազատյանն ու Ա․ Բեգոյանը։ Տեղում նախ քաղաքապետը հանդիպել էր բնակիչների հետ և հայտնել, որ նրանց մտավախությունները իզուր են, այգին դառնալու է Երևանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկը ու այն շահագործման հանձնելուց հետո բնակիչներն իրենք կհամոզվեին․ «Չէ որ ավագանու ընտրությունների ժամանակ մենք ձեզ ասել ենք մեր կարգախոսը՝ Ասե՛ք, կանե՛նք և դուք, բնակիչներդ, ասում եք բարեկարգեք ու մեզ վերադարձրեք 30 տարի կործանման եզրին հայտնված այգին, հիմա մենք ձեր ասածը անում ենք։ Մի քիչ համբերություն և մի քիչ հավատ ունեցեք ու կտեսնեք, որ իզուր էր ձեր կասկածները, որ այգին նորից չի բացվի»։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, այդ թվում ավագ սերնդի, ասել էին․ «Էս այգին սովետական տարիներին ամենահահանրահայտ վայրերից էր, նույնիսկ սիրահար զույգերը այս այգում էին հանդիպում։ Եղել է նաև դեպքեր, որ հենց «Մերգելյանի այգում» տղան ու աղջիկը ծանոթացել ու ընտանիք են կազմել։ Սովետի փլուզումից հետո այգին հայտնվեց անբարեկարգ վիճակում։ Քարե շինություններ ծլեցին ու երևի այդպես էլ մնար, մենակ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու մեր, Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանն էին, որ բարեկարգեցին բայց իրանցից հետո էդ եղածն էլ վերացվեց։ Այսօր երբ տեսանք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեր թաղապետ Արամ Ազատյանի հետ էստեղ են, ուզում ենք արդեն հավատանք, որ երբեմնի հրաշք «Մերգելյանի այգին» նորից նոր շունչ է ստանալու ու դրա ապացույցը նաև կառուցապատողի կողմից այգում տեղադրված ցուցանակն է։ Վստահ ենք, որ այն շահագործման հանձնելուց հետո համոզվելու ենք, որ իզուր էր մեր մտավախությունները ու այդ ժամանակ մեր խոսքը կուղղենք Երևանի քաղաքապետին, Արաբկիրի թաղապետին ու Երևանի քաղաքապետարանի կանաչապատման պատասխանատուին, որ հալալ է ձեզ, ճիշտ կարգախոս եք ընտրել «Ասե՛ք, կանենք» և մենք ասեցինք, որ այս այգին փրկեք կործանումից ու դուք կատարեցիք այդ»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 855+
855+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2812 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3964 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին