74044 դիտում
17:31 20-07-2023
Առեղծվածային դեպք Երևանում․ ՀՀ Քննչական կոմիտեի գլխավոր վարչություններից մեկի 5-րդ հարկի պատուհանից ձեռնաշղթայված տղամարդը ցած է նետվել
Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի շենքերի հարևանությամբ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի շենքում գործող ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել։ Նա եղել է ձեռնաշղթայված։
Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների 2-րդ քննչական բաժնի խումբը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Վադիմ Վոլկովն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
34863 դիտում
10:12 10-11-2014
Արտակարգ դեպք «Նաիրի» բժշկական կենտրոնում. տղամարդը կնոջ ներկայությամբ իրեն ցած է նետել 3-րդ հարկի պատուհանից
Այս բաժնից
1297 դիտում
19:15 25-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (24.11.2024 թ․)
19205 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են