211652_close_icon
views-count34932 դիտում article-date 10:12 10-11-2014

Արտակարգ դեպք «Նաիրի» բժշկական կենտրոնում. տղամարդը կնոջ ներկայությամբ իրեն ցած է նետել 3-րդ հարկի պատուհանից

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի հիվանդներից մեկը ինքնասպանություն կատարելու նպատակով ցած է նետվել պատուհանից, ում վիճակը ծայրահեղ ծանր վիճակում է: Այս պահին բժշկական կենտրոն է ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի բնակիչ, 52-ամյա Արմեն Կարապետյանն է, ով հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից ցած է նետվել կնոջ ներկայությամբ:

Նմանատիպ նյութեր