211652_close_icon
views-count1708 դիտում article-date 16:50 17-07-2023

Հայ պատանի 111 շախմատիստ Վրաստանում միջազգային մրցաշարի է մասնակցում

Հուլիսի 12-ից 20-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվում է «Nana Aleksandria Cup-2023» շախմատի միջազգային մրցաշարը։ Armsport.am-ը։

Հայաստանից մրցաշարին մասնակցում են 111 շախմատիստներ:

Մրցաշարն անցկացվում է տարբեր խմբերով՝

«A» խումբ՝ 1800-ից բարձր վարկանիշ
«B» խումբ՝ 2000-ից ցածր վարկանիշ
«C» խումբ՝ 1700-ից ցածր վարկանիշ
«D» խումբ՝ 1400-ից ցածր վարկանիշ
«E» խումբ՝ առանց վարկանիշի

«A» խմբում Հովիկ Հայրապետյանը և Գագիկ Նավոյանը, 5 հնարավորից վաստակելով 4 միավոր, զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս պահին 14-ամյա Գագիկն իր վարկանիշը բարելավում է 143 կետով:

«B» խմբում միանձնյա առաջատարն է 11-ամյա Տիգրան Համբարձումյանը, ով հաղթել է բոլոր 5 խաղերում:

«C» խմբում առաջատարների շարքում է Ռոբերտ Մկրտումյանը, ով վաստակել է 4 միավոր։

«E» խմբում միանձնյա առաջատարն է Արամե Ղազարյանը, ով հաղթել է բոլոր 5 խաղերում:

Մինչև 10 տարեկան պատանիների խմբում նույնպես ունենք միանձնյա առաջատար. Սերգեյ Ենոքյանն է, ով հաղթել է բոլոր 5 խաղերում:

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Արմեն Վարդանյանը հաղթել է բոլոր 5 խաղերում և գտնվում է 1-ին հորիզոնականում:

Նմանատիպ նյութեր