211652_close_icon
views-count799 դիտում article-date 13:31 05-07-2024

Հայաստանից 88 շախմատիստ մասնակցում է «8th Batumi Municipality Cup» միջազգային մրցաշարին

Հուլիսի 5-ից 13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կանցկացվի «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը:

Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Հայաստանից ընդհանուր մասնակցում են 88 շախմատիստներ: Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:

Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:

Նմանատիպ նյութեր