211652_close_icon
views-count11031 դիտում article-date 10:54 26-09-2014

Կյանքից հեռացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը

Այսօր` սեպտեմբերի 26-ին մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը, ով իր կյանքի վերջին մեկ տարում պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ: Չնայած իր անբուժելի հիվանդությանը` Գրիշան երբեք չէր հանձնվում և չէր հրաժարվում ֆուտբոլիստ դառնալու երազանքից: Հիշեցնենք, որ «Նարնջագույն երկինք» բարեգործական հիմնադրամը և Championat.com-ը [url=https://shamshyan.com/hy/article/2014/02/14/3805/140214122120/]բարեգործական ակցիա[/url] էին կազմակերպել, որի շրջանակում միջոցներ էինք հավաքել Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Հետագայում Չեչնիայի նախագահ և «Թերեք» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Քադիրովը իր վրա էր վերցրել հայազգի ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը: Բացի այդ «Թերեք»-ը պայմանագիր էր կնքել Գրիշայի հետ և անվանական մարզաշապիկ էր տվել նրան: Այս տարվա գարնանը Գրիշան բուժման կուրս էր անցնում Գերմանիայում, որից հետո վերադարձել էր Մոսկվա: Բուժման երրորդ փուլը պետք է սկսվեր սեպտեմբերի 15-ին, սակայն մարզիկի առողջական վիճակի կտրուկ բարդացման հետևանքով Գրիշա Սիմոնյանի Գերմանիա մեկնելը հետաձգվել էր: Սեպտեմբերի 22-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում Գրիշան վիրահատվեց: Կոմայից ուշքի չգալով 19-ամյա տղան մահացավ: Նշենք, որ 2010 թվականին Գրիշա Սիմոնյանը մարզման ժամանակ բախվել էր դարպասաձողին և վնասվածք էր ստացել, որից հետո Սիմոնյանի մոտ հայտնաբերել են գլուխուղեղի չարորակ ուռուցք։ SHAMSHYAN.COM-ը իր խորին ցավակցությունն է հայտնում Գրիշա Սիմոնյանի հարազատներին, ընկերներին, ընտանիքի բարեկամներին:

Նմանատիպ նյութեր