211652_close_icon
views-count61393 դիտում article-date 11:13 12-07-2023

Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Opel-ը «Վեգա» խանութի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս «Աստղիկ» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով՝ մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Հրաչյա Հ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի թիվ 84 հասցեի մոտ, «Վեգա» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 63-ամյա Գառնիկ Խ․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Ալավերդյանն ու Գոհար Պետրոսյանը։ 

Վրաերթի  մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով՝ մահացել է։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր