211652_close_icon
views-count15826 դիտում article-date 16:16 26-09-2020

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 38-ամյա վարորդը «Ջորիով» վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնին, վերջինս, ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում 38-ամյա Օհանջան Մ-ն իր վարած ВАЗ 210130 մակնիշի ավտոմեքենայով Ներքին Շենգավիթ 12 փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 63-ամյա Արամայիս Վ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենան Ժ. Մարգարյանի որոշմամբ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Արամայիս Վ-ն, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է, իսկ Ժ. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորային հանցագործությունների քննության բաժին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր