66799 դիտում
22:07 20-12-2019
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. 29-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց. վերջինս, գիտակցության չգալով, մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 29-ամյա Համլետ Կ-ն իր վարած Mercedes մակնիշի 87 VD 008 համարանիշի ավտոմեքենայով Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում՝ գազալցակայանի դիմաց, վրաերթի է ենթարկել դեռևս անձը չճշտված 40-45 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վիրավորին նստեցրել է իր ավտոմեքենան և տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին։
Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ, և ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում որոշմամբ ՀՀ ր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բադոյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15610 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35867 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց