75119 դիտում
10:38 12-07-2023
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Ford Transit-ը բախվել է կայանված GAZ 52-ին, վերջինի վարորդը տեղում մահացել է․ Ford-ի վարորդն էլ ժամեր անց հիվանդանոցում է մահացել․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վաչիկ Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 191․2 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի աջ մասում՝ Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Անդրանիկ Վարդանյանի կողմից կայանած GAZ 52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Ա․ վարդանյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ Իսկ Ford-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ- փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վիրավորին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ապա տեղում կատարել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովսեփ Գաբրիելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի և բաժնի պետի տեղակալ Գոռ Թովմասյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ «Սիսիան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսնակարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+