211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում հրդեհ է բռնկվել «Dodge» մակնիշի ավտոմեքենայում․ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը ու Երևանի գնդի պարեկները․ վերջինները օգտագործել են կրակմարիչներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1351 դիտում article-date 22:28 19-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սարգիս Գրիգորյանը ու Ռուստամ Խալաթյանը։

Պարեկները օգտագործել են իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը ու նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունները և դեպքի հանգամանքները։

Լուսանկարներն  ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր