Իրանը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հորդորել է Ֆրանսիայի կառավարությանն ու ոստիկանությանը խուսափել բռնությունից և ուշադրություն դարձնել ցուցարարների պահանջներին: Իրանցիներին կոչ է արել զերծ մնալ Ֆրանսիա մեկնելուց։ Հաղորդում է IRNA գործակալությունը։
Քանանին Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ քաղաքում անհարկի տեղաշարժից և անկարգությունների գոտիներում գտնվելուց՝ երկրում ստեղծված վտանգավոր իրավիճակի պատճառով։
Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ Փարիզի արվարձաններից մեկում, հունիսի 27-ի առավոտյան իրավապահները կրակել էին 17-ամյա դեռահասի վրա։ Պատճառը եղել է, այն, որ երիտասարդը հրաժարվել է կատարել իրավապահների պահանջները։