38998 դիտում
13:54 01-07-2023
Ավտովթար Երևանում. Դավիթաշենում՝ «Ֆուդ կորտ»-ի դիմաց, բախվել են Mazda-ները. խցանումը անցնում էր 2 կմ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին մոտ, Եղվարդի խճուղում՝ «Գնթունիկ» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են Սոնա Միրզոյանի վարած Mazda մակնիշի 37 TU 923 համարանիշի և Կարապետ Մելիքսեթյանի մարած Mazda մակնիշի 20 QQ 001 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գրեթե 1 ժամից ավելի նշված վթարի պատճառով դեպի Աշտարակ մոտ 2 կմ-ոց խցանում էր ստեղծվել:
Ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սևակ Միրզախանյանն ու կրտսեր պարեկ Էմիլ Նուրիջանյանը ու մինչև պարեկները չժամանեցին, խցանումը չվերացավ:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16828 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ