211652_close_icon
views-count29915 դիտում article-date 13:51 14-06-2018

Խոշոր ավտովթար Երևանում. «ՍԱՍ Ֆուդ Կորտ»-ի մոտ Lada-ի վարորդը խմած վիճակում բախվել է կայանված Opel-ին, Opel-ն էլ` Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «ՍԱՍ Ֆուդ Կորտ»-ի մոտ Նորիկ Պետրոսյանը իր վարած Lada 110 մակնիշի 35 NT 326 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 RU 774 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, Mercedes մակնիշի 35 SG 542 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Lada-ի վարորդ Ն. Պետրոսյանը ենթարկվել է բժշկական հետազոտության և պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր