211652_close_icon
views-count87749 դիտում article-date 20:48 31-12-2022

Արտակարգ դեպք Երևանում․ 911 ահազանգ է ստացվել, որ «ՍԱՍ Ֆուդ կորտ»-ի տանիքից ծուխ է նկատվում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Ֆուդ կորտ»-ի տանիքից ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Պարզվել է, որ հրդեհ է բռկվել «ՍԱՍ Ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում։

Բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր