211652_close_icon
views-count62282 դիտում article-date 22:15 26-06-2023

Արտակարգ դեպք Երևանում. Հրազդանի կիրճում 6000 վոլտ սնուցող փայտե էլեկտրասյունը վառվում էր. օպերատիվ են գործել հրշեջներն ու ոստիկանները. ՀԷՑ-ից էլ ժամեր պահանջվեց, մինչև հոսանքազրկում կատարեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում 6000 վոլտ սնուցող փայտե էլեկտրասյունը վառվում է: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ էլեկտրալարերի կարճ միացման հետևանքով, դեռ խորհրդային տարիներին տեղադրված փայտե էլեկտրասյունը բռնկվել է: Գրեթե 1.5 ժամ հրշեջները սպասել են, մինչև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ժամանել են դեպքի վայր, մոտ 40 րոպե էլ քննարկում էին, թե ում է պատկանում վառվող սյունը, որից հետո հոսանքազրկել են այն, ապա նոր հրշեջները կարողացել են մարել կրակը:

Տեղում աշխատել է նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Արկադի Աթաբեկյանը, ում կողմից դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների այրվել են բարձրավոլտ լարման տակ գտնվող մալուխներ (0,5գմ) և փայտե սյունը՝ մասամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր