211652_close_icon
views-count1642 դիտում article-date 18:06 19-04-2026

Արարատի մարզի Այգավան գյուղի երեխաները խաղում, իսկ հովիվները հոտը և նախիրը արածեցնում են 10 հազար վոլտ սնուցող մահվան ու փտած բետոնե էլեկտրասյան շուրջ․ բնակիչները խնդրանքով դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարչին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Այգավան բնակավայրի 200-ից ավելի բնակիչներ խնդրանքով դիմում են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի նրա միջամտության շնորհիվ իրենց գյուղում 10 հազար վոլտ սնուցող փտած, կիսակողաշրջված, ամեն պահի տապալման վտանգ առաջացնող էլեկտրասյունը փոխարինվի։

Այսօր՝ ապրիլի 19-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

«Դեռ անհիշելի ժամանակներից բետոնե այս սյունը իսկական «ֆորդ բոյար» է դարձել մեզ համար։ Ամեն քամու ժամանակ սպասում ենք, թե ուր որ է հեսա այն կտապալվի և հնարավոր է վնասի բնակիչների տները և չի բացառվում, որ երբ տապալվի հնարավոր է սյան մոտ երեխաները խաղալիս լինեն կամ հովիվները ոչխարները ու խոշոր եղջերավոր անասունները արածեցնելիս լինեն։ Քանի անգամ դիմել ենք ՀԵՑ Արարատի մասնաճյուղի նախկին պատասխանատուներին։ Ամեն անգամ եկել նայել են, նույնիսկ զարմանք էին հայտնել, թե ոնցա այդ սյունը միչև այժմ ոտքի վրա ու այդքանով իրենց գործը համարելով ավարտած՝ գնացել են, իսկ մենք էլ ողջ գյուղով հույսով, հավատով սպասել ենք, որ վերջապես մի բան կլինի։ Հիմա համացանցի միջոցով տեղեկացել ենք, որ ՀԵՑ գործերի ժամանավոր կառավարչի և նրա կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից հսկայական աշխատանքներ է կատարվել ու շարունակվում է կատարվել նման մահաբեր էլեկտրասյուներից ազգաբնակչությանը փրկելու ուղղությամբ։

Դրա համար հավատով դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ օրերի ընթացքում հարցը կլուծվի»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր