211652_close_icon
views-count2143 դիտում article-date 10:35 24-06-2023

Վլադիմիր Պուտինը շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը  շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինն ուղերձով հանդես կգա Երևանի ժամանակով 11:00-ին:

Նշենք, որ Ռուսաստանում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար,Պուտինի նախկին  խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Պրիգոժինը նախօրեին  մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր զինյալների ուղղությամբ կրակելու համար:

Նմանատիպ նյութեր