Մարտի 11֊ին Յանուկովիչը հայտարարությամբ հանդես կգա
Դոնի Ռոստովում մարտի 11֊ին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր յանուկովիչը հայտարարությամբ է հանդես գալու։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի շրջապատի աղբյուրներին։
Ըստ աղբյուրների տվյալների, հանդիպման վայրի ու ժամի մասին տվյալները նախօրոք կհայտարարվեն։
Հիշեցնենք, որ Գերագույն ռադայից հեռացված նախագահը փետրվարի 28֊ին Դոնի Ռոստովում մամլո ասուլիս է անցկացրել։
Այն Ուկրաինայի տարածքը լքելուց ի վեր նրա առաջին մամլո ասուլիսն էր։