Երևանի կենդանաբանական այգին ունի տնօրենի նոր պաշտոնակատար: Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդին է ներկայացրել Արմեն Հարությունյանին։
Այնուհետև Կենդանաբանական այգում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանը և Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանն այգու աշխատակիցներին ծանոթացրել են Արմեն Հարությունյանի հետ։
Վերջինս իր խոսքում նշել է, որ պարտավորեցնող է նման կառույցում աշխատելը և հույս հայտնել, որ միասնական ու հետևողական աշխատանքի արդյունքում կենդանաբանական այգին միայն կբարգավաճի։