Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագրը: Այս մասին ասված է Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ:
«Ծնվել է Երևանում: Այս արու վագրը դեռ 1 տարեկան էլ չկա։
Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները՝, տեղափոխվել է Այգի։
Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու Այգու մյուս վագրի հարևանությամբ։
Ի դեպ՝ վագրն այգի է բերվել հուլիսի 29-ին՝ Վագրի համաշխարհային օրը»,- ասված է հաղորդագրության մեջ: