11539 դիտում
15:03 30-06-2020
Երևանի կենդանաբանական այգին ունի նոր կայք
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգու նոր կայքը՝ [url=https://zoo.am/]zoo.am[/url]-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը․
«Կայքը դեռևս գտնվում է մշակման փուլում և խնդիրներ ի հայտ գալու դեպքում հայցում ենք Ձեր ներողամտությունը։
Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, առաջիկայում կլինի ամբողջական տեղեկատվություն կենդանաբանական այգու գործունեության, ոլորտի կարևոր իրադարձություններիվերաբերյալ։ Կայքում առկա կլինի օնլայն տուրի հնարավորություն այգու տարածքում, այգու քարտեզը, կաշխատի ճկուն որոնողական համակարգ, կլինեն ռուսերեն ու անգլերեն տարբերակները և մի շարք այլ հետաքրքիր նորություններ։
Տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու նախկին կայքը՝ yerevanzoo.am-ը,ներկայումս չի պատկանում Երևանի կենդանաբանական այգուն և տարածում է ապատեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
17:52 05-08-2022
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագրը
979 դիտում
20:20 21-06-2023
Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Այս բաժնից
292 դիտում
09:18 28-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
343 դիտում
09:04 28-04-2024
Հանրապետության տարածքում ապրիլի 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ