211652_close_icon

«Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»․ Անդրեյ Կովաչովը մտահոգություն է հայտնել Արմեն Աշոտյանի կալանավորման կապակցությամբ

views-count1069 դիտում article-date 21:40 20-06-2023
Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը Թվիթերում գրառում է արել ՀՀԿ փախնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման և նրա նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին։

«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։ Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։ Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։

Նմանատիպ նյութեր