19295 դիտում
16:58 10-06-2023
Հրդեհ Ապարան քաղաքում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը, տեղում են Ապարանի ոստիկանապետն ու քաղաքապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Ստեփան Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել և մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, որպեզի հրշեջներն առանց խոչընդոտի կարողնան աշխատեն։
Ժամանել են նաև Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանն ու Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հտեևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Պարզվել է՝ այրվել է թիվ 16 տան (սեփականատեր Լյովա Սանդրոյան, ընդհ. 225ք.մ) տանիքը՝ մասամբ (մոտ 7 ք.մ), տանը կից անասնագոմի (ընդհ. 105ք.մ) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 60ք.մ) և անասնագոմի տանիքում կուտակված անասնակեր (մոտ 160 հակ)։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+