211652_close_icon
views-count18077 դիտում article-date 16:05 10-06-2023

Ավտովթար Շիրակի մարզում․ VAZ 2114-ը կողաշրջված հայտնվել է ձորակում, օպերատիվ են գործել Գյումրու փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Գևորգ Իսոյանը իր վարած VAZ 2114 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի Գյումրու թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր