211652_close_icon
views-count26102 դիտում article-date 13:32 20-07-2023

Ավտովթար Կոտայքի մարզում․ 27-ամյա վարորդը բեռնատար ГАЗель-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ օպերատիվ են գործել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ՊԾ Կոտայքի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում 27-ամյա Գարիկ Բ․-ն իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում, Հրազդանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոտիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսնակարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր