Մեկ շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ընկելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա. փրկարարները մարմինը գետից դուրս բերելու համար օգտագործում են հատուկ ճոպաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության, վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, վարչության պետի տեղակալ գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչութան Լոռու մարզային քրեական վարչության, վարչության ետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Գուրջանյանի գլխավորությամբ առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են Դեբեդ գետում մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հատնաբերման աշխատանքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է քաղաքացու դի:
Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է:
Այս պահին դիակի հայտնաբերման մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որետղից ժամ քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների 20-ից ավելի հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Լոռէ» փրկարարների արձագանքման ուժերի մեծ թվով ծառայողներ շարունակում էին Դեբեդ գետում որոնողական աշխատանքները՝ մայիսի 2-ից գետում որոնվող Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։
Որոնողական աշխատանքներին ներգրավված էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։
Մթության պատճառով ժամը 20:00-ին դադարեցվել էին որոնողական աշխատանքները և այն վերսկսել հաջորդ օրը՝ մայիսի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ից։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Լոռե» փրկարարների արձագանքման ուժերի կողմից օգտագործվել են նաև հատուկ դրոններ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։