211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3940 դիտում article-date 14:55 09-05-2025
Այսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաներում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գենիկ Պետրոսյանը և պարեկ Հարություն Ամիրխանյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գիրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր