211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Քուչակում ճակատ ճակատի բախվել են «Jeep Cherokее»-ն ու «Ford Eco»-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8221 դիտում article-date 18:58 10-05-2025
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Եղիպատրուշի խաչմերուկում, ճակատ ճակատի բախվել են «Jeep Cherokее» և «Ford Eco» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, նրանցից մեկն էլ բախվել և կոտրել է գազատար խողովակի երկաթե սյունը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր