21065 դիտում
13:40 09-06-2023
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ բախվել են Hummer-ն ու VAZ 2104-ը. կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գետափ-Մատունի ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 26-ամյա Ալիկ Հարությունյանի վարած Hummer մակնիշի և 51-ամյա Վարդան Խաչատրյանի վարած VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարոդներից Վ․ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվրոեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները` Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+