211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուջանում բախվել են «Nissan X-Trail»ն ու «VAZ 2104»-ը. վերջինը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, «Nissan»-ն էլ կոտրել է քարե պարսպի մի հատված ու բախվել ծառին. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4246 դիտում article-date 15:17 28-06-2025
Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Nissan X-Trail» և «VAZ 2104» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2 հոգի տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի և սննդի կետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածքների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը և ՀՀ ներքին գործերի նախարարության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «04»-ը հայնտվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Nissan X-Trail»-ը բախվել է քարե պարսպին, կոտրել այն, ապա բախվել ծառին: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի պարեկներ Նվարդ Ղանդիլյանն ու Արամ Ավագյանը: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի պետի պաշտոնակատար Հուսիկ Հովհաննիսյանը: 
 
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր