37982 դիտում
22:11 08-06-2023
Արտակարգ դեպք՝ Երևանում. մոպեդով վթարի ենթարկված հնդիկ մոպեդավարին առաջինն օգնության են հասել պարեկները, կատարել վերքերի մշակում և վիրակապել․ բժիշկներն էլ ասում էին՝ «մեզ անելիք չեք թողել, մնում է ճնշումը չափենք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11:25-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կուլվիներ Սինգինն իր վարած մոպեդով Արմենակյան 227 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, վթարի է ենթարկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդավարը մարմնական վնասվածքներ է ստացել և մինչ շտապօգնության ժամանումը՝ նրան օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Նարեկ Մուրադյանն ու Արթուր Կարապետյանը։
Վերջիններս ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ, մշակել վիրավորի՝ ձեռքերի և ոտքերի հատվածում ստացած վերքերը, վիրակապել, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որտեղ էլ արդեն տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+