36700 դիտում
12:45 19-07-2022
Վրաերթ Երևանում․ 68-ամյա վարորդը Renault-ով վրաերթի ենթարկել 27-ամյա հետիոտնին․ վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ 68-ամյա Ռուբեն Հ․-ն իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Առաքել Հ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների շտապօգնության թիվ 015 բրիգադին՝ նրան տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, բժիշկներն ու ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Իսպիր Աղաջանյանն ու Արման Հովսեփյանը։ Օպերատիվորեն ժամանել է նաև գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Ալբերտ Հովհաննիսյանը։
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Վարերթի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+