211652_close_icon
views-count2116 դիտում article-date 23:06 07-06-2023

Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը կլինեն 39 երթևեկելի գոտիներ

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը երթևեկությունը կընթանա 39 գոտիներով, հունիսի 7-ին լրագրողներին ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը։

Նրա խոսքով՝ դա կապահովի բեռնատարների բնականոն ընթացքը։

«ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարականով՝ Վերին Լարսի անցակետում մինչև հունիսի 15-ը կսկսվի երթևեկությունը 39 երթևեկելի գոտիներով»,- ասել է նա։

Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում կավարտվեն վարչական գրասենյակային շենքերի կառուցման և կանաչապատման աշխատանքները։

Նմանատիպ նյութեր