5826 դիտում
16:00 11-08-2014
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը` Վերին Լարսի անցակետում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին
Վերին Լարսի անցակետում կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: Այս մասին արձագանքելով [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարկմանը՝ հայտնեցին Հայստանի Արտաքին գործերի նախարարությունից: Նրանց փոխանցմամբ,
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, և որ որոշակի կուտակումները առաջացել են մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ 7 ժամից ավելի է՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում:
Ինչպես փոխանցել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցել, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում: Սպասողական վիճակում հայտնված հայերը SHAMSHYAN.com-ի միջոցով Հայաստանի Արտգործնախարարությանը խնդրել էին կապ հաստատել անցակետի անձնակազմի հետ եւ ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեն լուծումներ գտնել:
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
22:49 22-11-2022
Գնել Սանոսյանը ՌԴ դեսպանին խնդրել է աջակցել Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի հարցում
22630 դիտում
19:22 11-08-2014
Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակն ավելի լայն թափ է ստացել․ ԼՐԱՑՎԱԾ
Այս բաժնից
1930 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1432 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
811 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին