211652_close_icon
views-count538 դիտում article-date 09:33 06-06-2023

Դարակերտի խիզախ զինվորը․ Սեդրակ Խոդեդանյան․ «Առավոտ»

Հունիսի 6-ը Սեդրակի ծննդյան օրն է, և նրա 22-ամյակը նշվում է լուռ, առանց իր ներկայության։ Գրում է «Առավոտը»։

Օրեր անց, հունիսի 28-ին հայրենիքի զինվորը, ծառայությունն ավարտած, պիտի տուն վերադառնար, եթե մեր օրացույցում սեպտեմբերի 13-ը սովորական օր լիներ։

Տարիքի բերումով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իր դասարանցիների հետ, նա բանակում ու պատերազմում պիտի լիներ։

Սակայն ընտանեկան խնդիրներով / ժողովուրդն ասում է՝ բանկերի երեսից/ կարճ ժամանակով երկրից բացակայել էին, և Սեդրակը դպրոցն ուշ ավարտեց։

Ու քանի որ մեծ էր համադասարանցիներից, դասարանի ոգին ու կազմակերպիչն էր, բնույթով շփվող, կամեցող, հասնող, սրամիտ, անքեն ու բարի։

Ծառայում էր Վարդենիսում, Վերին Շորժայում, թշնամուց աչքով տեսանելի հեռավորության վրա, բայց վախ չուներ։

– Սեթո, շատ մոտ չե՞ք․․․

– Հա, ինչ անենք, իրենք էլ իրենց մոր տղեն են։

Զարմուհու՝ Տաթևի վախին ի պատասխան էր ասել, ու աղջիկը հիշում է․ «Չարություն ընդհանրապես չուներ, չէր սիրում, որ հարցնում էի՝ ապեր, չես վախենո՞ւմ։ Իր զենքից էր պատմում արձակուրդին, շատ-շատ էր սիրում, ոգևորված էր։ Շատ աշխատասեր էր, դիրքը իրենց ձեռքերով կահավորել էին, նկարը ցույց էր տալիս, հպարտանում, որ ինչքան լավ են գործն արել։ Վերջին գալուց ասաց՝ մենակ տեսնեք զենքս՝ յուղած-պատրաստ, չեմ համբերում՝ երբ եմ կրակելու։ Զինվոր էր, մտել էր այդ գործի մեջ պատվով ու պատասխանատվության զգացումով։ Այդ օրը մինչև գիշեր գրելով խոսում էինք, վերջին նամակին չպատասխանեց, առավոտյան իմացանք, որ պատերազմ է»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր