ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում «Թու Թու Թու լավա»-ին պատկանող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով հերթական կոպիտ ճանապարհատրանսպորտային խախտումն է տեղի ունեցել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Կարմիր կովը իր կաշին չի փոխի»։ Այդ ասացվածքը կարելի է վերագրել Հայաստանում արդեն հայտնի մի քանի վարորդների, ովքեր, կարմիր կովի նման, իրենց կաշին չեն փոխում, ու ինչքան էլ պարեկները նրանց ենթարկեն վարչական պատասխանատվության ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այդ թվում՝ կոպիտ խախտումների համար, միևնույն է, նույն վարորդը մի քանի անգամ կրկնում է նույնը։
Ինչպես ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Փողը տու՝ խախտի»։
Երեկ՝ մայիսի 28-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը բացառիկ տեսանյութ է տրամադրել, որում երևում է, թե ինչպես «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում՝ Հարավ-Արևմտյան թաղամասում, կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում է «Թու թու թու լավա» մականվամբ հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանին։
Հիմա Պարեկային ծառայությունը պետք է պարզի նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը և հայտնաբերի վարորդին, ով, ըստ հավանականության, հնարավոր է՝ հենց «Թու թու թու լավա»-ն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։