5167 դիտում
09:51 06-05-2016
Շատ խելացի եք և խիզախ, բայց ախր, հեչ պետական ազգ չեք. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «էրդողանն ու Բաշար ալ-Ասադը ընտանիքներով միասին արձակուրդներ էին անցկացնում։ Հիմա Թուրքիայի նախագահի գերագույն նպատակներից մեկն է Ասադին իշխանությունից զրկելը։ Ռուսաստանը զենք է վաճառում և ագրեսիայի է դրդում Ադրբեջանին ոչ թե այն պատճառով, որ ադրբեջանցիներին մեզնից շատ է սիրում կամ «հակահայ» է՝ պարզապես ուզում է մեր հարևան երկրին նույնպես պահել իր ազդեցության ոլորտում, նաև՝ իհարկե, փող է աշխատում։ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ ոչ թե այն պատճառով, որ աշխարհը մեզ չէր համակրում՝ ուղղակի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և հատկապես Գերմանիայի շահերից չէր բխում սպանդը կանխարգելելը։
Հիմա որևէ մեկից պետք է նեղանա՞նք և ինչ-որ մի ազգի «հակա» լինենք։ Ոչ, դա 5 տարեկան երեխայի պահվածք է։ Հակառակը՝ պետք է բոլորի հետ փնտրենք ընդհանուր շահեր։ Այդ թվում, չզարմանաք, նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այդ «հատման կետերը» կարող են լինել հատուկենտ կամ բազմաթիվ, բայց շահերի 100 տոկոսանոց համընկնում չի լինում։ Քո դեմ համաշխարհային դավադրության տեսություններն ի հայտ են գալիս, երբ քո պետության շահերը ձևակերպված չեն, և քո պետական ինստիտուտները վատ են աշխատում։ Այդ ժամանակ է սկսվում թվարկումը, թե ով քեզ ինչ «վատություն» է արել։
Մի տեղ կարդացի օտարերկրացու դիտարկումը հայերիս մասին. Դուք շատ խելացի եք և խիզախ, բայց ախր, հեչ պետական ազգ չեք։ Վստահ եմ, որ դա դատավճիռ չէ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
3551 դիտում
12:36 20-04-2017
Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
3223 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»