4135 դիտում
00:18 03-04-2024
«Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում». Հիշելով 2016թ. ռազմական և քաղաքական քայլերը. 168.am
168.am-ը գրում է․ 8 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որն ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Եվ չնայած դրանից առաջ եղել էին 2014 թվականի օգոստոսյան դեպքերը կամ օգոստոսյան մինի-պատերազմն Արցախի և ՀՀ-ի հատվածում, եղել էին նաև 2015 թվականի ադրբեջանական սադրանքները Տավուշի հատվածում, բայց 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին հանրությունը կարծես թե «արթնացավ թմբիրից» և պատերազմի վտանգը շատ մոտ զգաց:
Իսկ արդեն ապրիլի 5-ին Ադրբեջանն ինքն էր 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում, ինչի մասին 2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերության ապրիլյան պատերազմի մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում մանրամասներ էր հայտնել Ապրիլյան պատերազմի ժամանակ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը:
Հայկական կողմը հաղթեց այդ ճակատամարտը՝ 400 հա տարածքային կորստի (19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա) և 75 նվիրյալների արյան գնով, բայց կարողացավ ձախողել Ադրբեջանի գլխավոր խնդրի իրագործումը՝ Արցախի հետ կապված, ինչը թույլ տվեց մեզ 2016 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդես կազմակերպել Երևանի Հանրապետության հրապարակում:
Հավելենք, որ ապրիլի 2-5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա: Իսկ ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:
Եվ այսօր ՀՀ նախկին իշխանությունները հպարտությամբ են հիշել այդ օրը՝ բարկությամբ արձանագրելով, որ Ապրիլյան պատերազմի հաղթանակներն ու հերոսները մոռացության են մատնվել այսօր, և, որ Նիկոլ Փաշինյանն իշխանափոխությունից հետո զրոյացրեց 2016-ի ապրիլին Հայոց բանակի հաղթանակը և դրան հաջորդած դիվանագիտական ձեռքբերումները: Իրականում Փաշինյանը մոռացության է մատնել և փոշիացրել և պատրաստ է փոշիացնել ոչ միայն Արցախյան առաջին պատերազմի, այնուհետև 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ռազմական և դրանց հաջորդած դիվանագիտական հաղթանակները, այլև իր իշխանության օրոք բանակի ռազմական և մարտական հաջողությունները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
2499 դիտում
09:45 26-05-2021
Արցախի ԱԱԾ նախկին տնօրենն ասելու բան չունի՞. «Իրավունք»
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար