Գեներալ Սեդրակ Սարոյանի ապրած կյանքն ուղենիշ է երկրապահական ընտանիքում. ԵԿՄ-ում այսօր տոն է. նշում են գեներալ Սեդրակ Սարոյանի և Մուշեղ Ղազարյանի ծննդյան տարեդարձը
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԵԿՄ վարչության անդամ, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանի ծննդյան օրն է, ինչպես նաև ԵԿՄ վարչության անդամ, արտակարգ իրավիճակների Երեւանի վարչության պետ Մուշեղ Ղազարյանի ծննդյան օրը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ստորև ներկայացնում է ԵԿՄ-ականների շնորհավորական ուղերձը.
«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, կառույցի ազատամարտիկ, երիտասարդ եւ պատանի երկրապահները ջերմորեն շնորհավորում են ԵԿՄ վարչության անդամ, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Սարոյանի ապրած կյանքն ուղենիշ է երկրապահական ընտանիքում:
Միեւնույն ժամանակ ԵԿՄ-ն շնորհավորում է նաեւ ԵԿՄ վարչության անդամ, արտակարգ իրավիճակների Երեւանի վարչության պետ Մուշեղ Ղազարյանի ծննդյան օրը:
Երկրապահները առողջություն, երջանկություն եւ հաջողություններ են մաղթում Սեդրակ Սարոյանին, Մուշեղ Ղազարյանին եւ նրանց ընտանիքներին»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ևս միանում է ԵԿՄ-ականների շնորհավորանքներին: